Ոստիկանության միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր հատկապես Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Մասնավորապես, Կումայրիի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Անիի բաժնում։ Հրազենը բաժին էր բերել նաև Շիրակավան գյուղի բնակիչներից մեկը։ Ախուրյանի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Ազատանի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ ու ռազմամթերք։ Որսորդական հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Ամասիայի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արագածի բաժնի ոստիկանները, արդյունքում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, որսորդական հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայքի բաժնում։
Արդյունավետ էր նաև Վաղարշապատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են ինքնաշեն ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։
Ակոսափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնում է արձանագրվել Վարդենիսի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։