Ինտերը հետաքրքրված է ՊՍԺ-ի պաշտպանով
ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կարող է հեռանալ թիմից։ Խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Ինտերը»։ Այս մասին հաղորդում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ միլանյան ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին գնելու տարբերակը։ Տրանսֆերը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Ինտերում» կարծում են, որ 27-ամյա ֆրանսիացին դրական պատասխան կտա քիչ խաղային պրակտիկայի պատճառով։
Ընթացիկ մրցաշրջանում Կիմպեմբեն մասնակցել է 11 խաղի, բայց արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2024-ի ամառ։