Մասիսի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Հունվարի 19-ին և 20-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք Արարատի մարզի տարբեր բնակավայրերում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 26 և 43 տարեկան երկու տղամարդու։ 26-ամյա երիտասարդի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Նմանատիպ զանգվածներ և կաթուցիչ էլ հայտնաբերվել է 43-ամյա տղամարդու և նրա տան խուզարկությամբ։
Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։