Հայաստանում ԵՄ առաքելության ի հայտ գալը կսրի տարածաշրջանում առկա հակասությունները․ ՌԴ ԱԳՆ
Երևանը նախընտրեց ընտրություն կատարել դեպի ԵՄ և տրամաբանական ավարտին չհասցրեց ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում՝ կապված ՀՀ սահմանամերձ շրջաններում 2 տարով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայաման հետ։
«Ռուս խաղաղապահները կարձագանքեն Հայաստանում ԵՄ դիտորդների պահվածքին և հաշվի կառնեն «գետնի վրա» իրավիճակի զարգացումը։
Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։
Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ առաքելության ի հայտ գալը կսրի տարածաշրջանում առկա հակասությունները։
Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների շահերին»,- ասվում է հայտարարությունում։
«Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Նշենք նաև, որ եթե մեր հայ դաշնակիցների մոտ պահպանվում է հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում, առաքելությունը կարող է օպերատիվ տեղակայվել Հայաստանում»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։