Թուրքիայի արտգործնախարարը Շվեդիայի իշխանություններին մեղադրել է հակաիսլամական սադրանքներին հանցակցելու մեջ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանը այրելու գործողությունը արտոնելով՝ Շվեդիայի իշխանությունները փաստացի դարձել են դրա մեղսակիցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ԱԳ նախարարի մեկնաբանությամբ՝ իսլամաֆոբիայի դրդապատճառով հանցագործությունների նպատակներից մեկը սկանդինավյան երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կանխելն է։
«Ստեղծված իրավիճակում Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա եռակողմ մեխանիզմի հանդիպման անցկացումը անիմաստ է»,- ընդգծել է Չավուշօղլուն։