Ռեալը ցանկանում է թիմ վերադարձնել իր սանին
Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ռայո Վալյեկանոյի» ձախ պաշտպանին ձեռք բերելուն:
Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբը շուտով կարող է ավարտին հասցնել Ֆրան Գարսիայի տրանսֆերը։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Բայերն» ու «Ինտերը», ուստի «Ռեալը» որոշել է առաջ անցել մրցակիցներից։
Գարսիան «Ռեալի» համակարգում է եղել 2013 թվականից, 2018-ից 2020 թվականներին հանդես է եկել «Կաստիլիայում»։ 2021 թվականին նա 2 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ռայո»։
Պաշտպանին վերադարձնելու համար Մադրիդի «Ռեալը» կվճարի փոխհատուցման չափը, որը նրանց համար, որպես նախկին ակումբ, կազմում է 5 միլիոն եվրո։ Մյուս թիմերի համար այս գումարը կրկնակի բարձր է։
Եթե ակումբները պայմանավորվեն տրանսֆերի շուրջ, ապա Գարսիան այս մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի «Ռայոյում», իսկ ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին»:
Աղբյուր ArmSport.am