Մեսսին որոշել է երկարաձգել պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ
Լիոնել Մեսսին պատրաստ է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ, հայտնում է Diario Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը ևս երկու տարով՝ աշխատավարձի բարձրացմամբ։
Հաղորդվում էր, որ ոչ մի այլ ակումբ չի կարողացել արժանի առաջարկ անել արգենտինացուն: Ուստի նա որոշել է շարունակել ելույթները ՊՍԺ-ում։
33-ամյա խաղացողը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա Լիգա 1-ում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։