Բենֆիկան փոխհատուցում կվճարի Ֆերնանդեսին
Պորտուգալական «Բենֆիկան» փոխհատուցում կվճարի թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին: Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստը, որն այդպես էլ չտեղափոխվեց «Չելսի» կստանա մոտ 2 մլն եվրո։
«Չելսին» փորձում էր ձեռք բերել Ֆերնանդեսին հունվարի սկզբին, սակայն «Բենֆիկան» հրաժարվել էր բաց թողնել խաղացողին: Լիսաբոնյան ակումբը աշխարհի չեմպիոնի համար պահանջել էր 127 միլիոն եվրո, որը նշված է պայմանագրում որպես հրաժարագին։
«Բենֆիկան» չցանկացավ զիջումների գնալ, իսկ «Չելսին» հրաժարվեց տրանսֆերից։
Աղբյուր ArmSport.am