Ռաֆինյան կարող է հեռանալ Բարսելոնայից
Բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյա Դիասը կարող է այս ամառ հեռանալ «Բարսելոնայից», հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ թիմը դժգոհ է կիսապաշտպանի խաղամակարդակից և գնալով մտածում է նրան վաճառելու մասին։ Եթե նա չբարելավի մինչև մրցաշրջանի ավարտը, «Բարսան» կբաժանվի նրանից:
26-ամյա հարավամերիկացին թիմին միացել է անցած ամառ 58 միլիոն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am