Մանսուրյանական երաժշտություն՝ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեից՝ հունվարի 26-ից, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում երեք օր հնչելու են Մանսուրյանի ստեղծագործությունները:
Այս մասին տեղեկանում է Երևանի մետրոպոլիտենի «Ֆեսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից և հաղորդագրությունից:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին: