«Յուվենտուսի» 15 ֆուտբոլիստ կարող է որակազրկվել
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները կարող են որակազրկվել ակումբի կողմից ֆինանսական խարդախությունների համար:
Հունվարի 20-ին թուրինյան ակումբից ֆինանսական խարդախության դեպքի պատճառով հանվել էր 15 միավոր։ «Յուվենտուսը» մեղադրվում է խաղացողների տրանսֆերային արժեքը գերագնահատելու, ինչպես նաև աշխատակիցների ծախսերը և խաղացողների աշխատավարձի իրական չափը թաքցնելու մեջ։
«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Get Italian Football News-ը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հետաքննում է դեպքը։ Ֆեդերացիայի ուշադրությունը սևեռվել է «Յուվենտուսի» ներկա և նախկին 16 ֆուտբոլիստների կողմից ստորագրված՝ մի քանի ամսով աշխատավարձերը հետաձգելու մասին համաձայնագրերի վրա։
Սպորտային արդարադատության օրենսգրքի համաձայն՝ խաղացողները, որոնք «ֆեդերացիայի կանոնների խախտմամբ ակումբից փոխհատուցում կամ պարգևներ են ստանում», կարող են որակազրկվել 1 ամսով։
Հայտնի են մի քանի խաղացողների անուններ, որոնք ստորագրել են նշված պայմանագրերը։ Նրանք են՝ Ադրիեն Ռաբյոն, Վոյցեխ Շչեսնին, Լեոնարդո Բոնուչին, Խուան Կուադրադոն, Ուեսթոն Մաքքենին, Պաուլո Դիբալան, Արթուրը և Ֆեդերիկո Բերնարդեսկին:
Ֆուտբոլիստներից մեկը, հավանաբար, չի որակազրկվի, Կրիշտիանու Ռոնալդուն է: Չնայած «Յուվենտուսի» հետ գաղտնի համաձայնագրով 19,9 միլիոն եվրո վճարումների վերաբերյալ թեմային, պորտուգալացին այդ վճարումների հետ կապված փաստաթուղթ չի ստորագրել։