Ոչ ոք չգիտի՝ «Չելսին» ինչպես կարող է այդքան փող ծախսել․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք մերսիսայդցիներին անհրաժեշտ է կազմի վերակառուցում, ասել է, որ բոլոր ակումբները պետք է անցնեն այս գործընթացը, եթե չունեն մեծ ֆինանսական ռեսուրսներ՝ վկայակոչելով Լոնդոնի «Չելսիի» աշխատանքը տրանսֆերային շուկայում։
«Անհրաժե՞շտ է «Լիվերպուլին» վերակառուցում։ Ես նոր պայմանագիր եմ կնքել, որովհետև զգում էի դրա անհրաժեշտությունը, գիտեի, որ այն չի անցնի մի րոպեում․․․Ոչ ոք հստակ չգիտի, թե «Չելսին» իր նոր սեփականատիրոջ հետ ինչպես կարող է այդքան փող ծախսել․․․Ոչ ոքի դուր չի գալիս, երբ ես խոսում եմ այդ մասին։ Վերակառուցումը ժամանակ է պահանջում, եթե դուք անվերջանալի փողեր չունեք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։
Աղբյուր ArmSport.am