Արագածոտնի մարզպետը համայնքների ղեկավարներին շտապ մարզպետարան է կանչել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարեւոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետ կապված։ Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան։ Նրանցից մեկն անգամ անհանգստացել էր. «Կարո՞ղ է թշնամին պատերազմ է հայտարարել, կանչում է մարզպետը, որ այդ մասին տեղեկացնի:
Նիստից հետո մարզպետը մեզ ասաց, որ համայնքապետերին հրավիրել է ծանոթանալու նոր զինկոմի հետ եւ խնդրելու, որ պատշաճ ծանուցեն եռամսյա վարժական հավաքներին զորակոչված անձանց, որպեսզի հետագայում խնդիրներ եւ իրավական պատասխանատվություն չառաջացնի անձանց համար»։
Մեզ հետ զրույցում նա հերքեց, թե պահեստազորում հաշվառվածների ցանկ է պահանջել՝ ասելով, որ դա գաղտնի ինֆորմացիա է, եւ համայնքապետերը չեն կարող դրան տիրապետել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։