Ռուսաստանում բժիշկները աղջկա ստամոքսից երեք կիլոգրամանոց մազափունջ են հանել
Շչելկովոյի հիվանդանոցի բժիշկները փրկել են 21-ամյա աղջկա կյանքը. Հիվանդը բժշկական կենտրոն է ընդունվել հյուծված վիճակում՝ որովայնի մշտական ցավերի, սրտխառնոցի և փսխման գանգատներով։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։
Հիվանդը դժգոհում էր յուրաքանչյուր կերակուրից հետո անհանգստությունից, ինչի պատճառով նա սկսել է արագորեն նիհարել: Հետազոտության ժամանակ բժիշկները հիվանդի ստամոքսում մազածածկ հսկա գունդ են հայտնաբերել, պարզվել է, որ աղջիկը երկար ժամանակ կծել է մազերի ծայրերը՝ չնկատելով դա։
«Շտապ կատարեցինք լապարոտոմիա, այսինքն՝ պորտի մոտ կտրեցինք և դրանով հասանք ներքին օրգաններին։ Այնուհետև կատարվեց գաստրոտոմիա՝ որովայնի առաջային պատի միջով ստեղծվել է արհեստական մուտք դեպի ստամոքսի խոռոչ։ Դրանից հետո խոցը կտրվեց և հեռացվեց 3 կգ քաշով մազափունջը, որը սերտորեն միաձուլվել էր իրար», – ասել է վիրաբույժ Ալեքսանդր Բուլիչևը:
Վիրահատությունը բարեհաջող է անցել, աղջիկը բժիշկների հսկողության տակ է։ Մեկ ամսվա ընթացքում նա պետք է վերականգնողական կուրս անցնի։