Բայդենը Մակրոնի, Շոլցի, Մելոնիի և Սունակի հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող օգնությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Սպիտակ տանը:
«Նախագահ Բայդենն այսօր առավոտյան զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակիի հետ՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու շրջանակներում», - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում: