Միլանը հետաքրքրված է Նյուքասլի ֆուտբոլիստով
«Նյուքասլի» կիսապաշտպան Ալան Սենտ-Մաքսիմինը կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին հայտնում է Footo Mercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիների» ղեկավարները ցանկանում են 25-ամյա ֆրանսիացուն վարձավճարով վերցնել՝ գնելու հնարավորությամբ և երկու օրվա ընթացքում արդեն առաջարկ կանեն։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 12 հանդիպումներում ֆրանսիացին դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Ալանը ֆրանսիական «Սենտ Էտյենի» սան է։ 2019 թվականի օգոստոսի 2-ին նա վեց տարվա պայմանագիր ստորագրեց «Նյուքասլի» հետ։ Գործարքի արժեքը կազմել է 18 մլն եվրո։
Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվական։
Աղբյուր ArmSport.am