Լենինի դամբարանը երկու ամսով կփակվի
Լենինի դամբարանը փետրվարի 13-ից երկու ամսով փակ կլինի այցելուների համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը։
«2023 թվականի փետրվարի 13-ից 25-ը այցելուների մուտքը Վ․Ի․ Լենինի դամբարան և Կրեմլի պատի մոտ գտնվող նեկրոպոլիս փակ կլինի՝ պրոֆիլակտիկ միջոցառումների անցկացման պատճառով»,- հայտնել են ծառայությունից։
Նշենք, որ Լենինի դամբարանում պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացվում են երկու տարին մեկ անգամ։ Այդպիսի աշխատանքներ իրականացվել են, մասնավորապես, 2017-ին, 2019-ին, բայց նաև՝ 2022-ին։