Թալանել են Փարիզի Սենտ Օնորե պատկերասրահը
ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ երեկ Փարիզի Սենտ Օնորե պատկերասրահից գողացվել է Էժեն Դելակրուայի «Արաբները Օրանից»կտավը.Կտավը գնահատվում է 650 հազար եվրո:
Գողությունը կատարվել է նույն օրը ցերեկը: Հետաքննությունը վարում է ֆրանսիական ոստիկանության ավազակության դեմ պայքարի բաժանմունքը:
Դելակրուան «Արաբները Օրանից» կտավը ստեղծվել է 1833 թվականին: Նկարը պատկերասրահից դուրս հանելը մեծ դժվարություն չի ներկայացրել' հաշվի առնելով նրա փոքր չափսերը'15 х 19 սմ: