ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Էստոնիան կկատարի ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան
Մոսկվան շարունակում է Էստոնիայի կողմից Ֆինլանդական ծոցում հարակից գոտի ստեղծելու հարցը, հույս ունենալով, որ Տալլինը կհետևի 1982 թվականին ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիային և չի խոչընդոտի ռուսական նավերի անցմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էստոնիայի իշխանությունները դիտարկում են Ֆիննական ծոցում հարակից գոտի մտցնելու հարցը՝ երկրի տարածքային ծովի ելակետից 24 ծովային մղոն հեռավորության վրա։
Ըստ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուի, դա թույլ կտա վերահսկել երկրի օրենսդրության համապատասխանությունը և դրական ազդեցություն կունենա անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության և ծովում հայտնաբերված հնագիտական և պատմական արժեք ներկայացնող օբյեկտների պաշտպանության վրա: