ՆԱՏՕ-ն չի եղել և չի լինելու Ուկրաինայի հակամարտության կողմ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չԷ և մտադրություն չունի դառնալ այդ հակամարտության կողմ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Die Welt հրատարակությանը տված հարցազրույցում, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ն պատերազմող կողմ չէ և չի լինելու: Մենք մեր զորքերը կամ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները չենք ուղարկում Ուկրաինա», - ասել է Ստոլտենբերգը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ դաշինքը Կիևին աջակցում է սարքավորումներով։
«Ուկրաինան, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ինքնապաշտպանության իրավունք ունի, և մենք իրավունք ունենք աջակցելու նրան այդ իրավունքը պաշտպանելու գործում», -հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգն այն կարծիքին Է, որ «անշուշտ միշտ» առկա Է էսկալացիայի վտանգ, ուստի կարևոր է ուժեղացնել ռազմական ներկայությունը դաշինքի արևելյան թևում։ Դա, նրա խոսքով, Մոսկվային թույլ կտա հասկանալ, որ ՆԱՏՕ-ն մտադիր է պաշտպանել իր տարածքի «յուրաքանչյուր սանտիմետրը»։
Յենս Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ուկրաինայում խաղաղության հնարավոր է հասնել Կիևին զենք մատակարարելու միջով։
«Ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի այս պատերազմը: Մենք գիտենք, որ եթե խաղաղություն եք ցանկանում վաղը, ապա այսօր պետք է աջակցեք Ուկրաինային: Դա տարօրինակ է հնչում, բայց դեպի խաղաղություն ճանապարհը Կիևին զենք մատակարարելն է», - նշել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության շահերն այստեղ դուրս են գալիս Ուկրաինայի հետ համերաշխության շրջանակներից:
«Եթե Պուտինը հաջողություն ունենա, մյուսները դասեր կքաղեն: Աշխարհի ինքնակալներն ուշադիր հետևում են, թե մենք ինչպես կպատասխանենք այս ներխուժմանը: Մենք նաև արդեն պարզել ենք, որ Ռուսաստանն էներգակիրների մատակարարումները որպես զենք Է օգտագործել:
Չինաստանը նույնպես իր տնտեսական հզորությունն ի շահ իրեն Է օգտագործում: Մենք պետք է հասկանանք, որ տնտեսական որոշումները կարող են հետևանքներ ունենալ անվտանգության քաղաքականության համար: Միշտ ասում են, որ պատերազմը չափազանց լուրջ բան Է այն գեներալների հայեցողությանը թողնելու համար», - նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ստոլտենբերգը հավելել է, որ ռուսական նոր հարձակում է սպասվում: