Ֆուտբոլին Վինիսիուսի պես մեկն է պետք․ Անչելոտի
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է մադրիդյան ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին։
«Մրցավարների հնարավոր քարտերի պատճառով Վինիսիուսը չի վախենում մենախաղով տարվել և ամբողջ ուժով խաղալ: Նա հիանալի մարզավիճակում է, և նրա հոգեկան վիճակը առանցքային նշանակություն ունի: Մենք պետք է պաշտպանենք նրան։ Կարծում եմ՝ ֆուտբոլին պետք է այնպիսի մեկը, ինչպիսին Վինիսիուսն է։ Ես տեսնում եմ, որ նա մոտիվացված է և կենտրոնացած։ Նա չի դժգոհում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք՝ Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 2018 թվականին։
Աղբյուր ArmSport.am