Արոնյանը կրկին կիսել է միավորը. Tata Steel
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Tata Steel-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Ռիչարդ Ռապպորտի հետ: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Արոնյանն այժմ 10 հնարավորից ունի 5,5 միավոր: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են:
Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացած է 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որում ժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: