Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը մրցեց ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովի հետ: 2 ժամից ավել ձգված մրցախաղից հետո Ջոկովիչը հաղթեց երեք սեթերից հետո` 6:1, 6:2. 6:4 հաշվով:
Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Թոմ Պոլի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունվարի 27-ին:
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: