Ես ֆրանսիական ֆուտբոլը հասցրել եմ համաշխարհային մակարդակի․ Իբրահիմովիչ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչ է մտածում Ֆրանսիայի առաջնությունում հանդես գալու ժամանակահատվածի մասին։
«Ես սիրում եմ Ֆրանսիան, այնտեղ անցկացրել եմ չորս տարի և ֆրանսիական ֆուտբոլը հասցրել եմ համաշխարհային մակարդակի: Սա մեծամտություն չէ, սա ինքնավստահություն է»,- «ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Իբրահիմովիչը ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին: Թիմի կազմում նա դարձել է Ֆրանսիայի քառակի չեմպիոն, Ֆրանսիայի գավաթի կրկնակի հաղթող, երեք անգամ հաղթել է Սուպերգավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը։