Մանչեսթեր Սիթին Միլանին ֆուտբոլիստների փոխանակում կառաջարկի
«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանի» պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուին ձեռք բերելու տարբերակով:
«Քաղաքաբնակները» պատրաստ են գործարքի մեջ ներառել իրենց պորտուգալացի պաշտպան Ժոաո Կանսելուին, հայտնում է As-ը։
Լեուաի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Եթե պայմանագիրը շուտով չերկարաձգվի, ապա ամռանը ռոսոներիները կհետաքրքրվեն ֆուտբոլիստին շահավետ պայմանաններով վաճառելու հնարավորությամբ։
Ինչ վերաբերում է Կանսելուին, ապա նա մտածում է «Ման․Սիթիից» հեռանալու մասին, քանի որ վերջին շրջանում այնտեղ բավականաչափ խաղային պրակտիկա չի ստանում։
Աղբյուր ArmSport.am