Գանայում ութ դպրոցական է խեղդվել լճում
Գանայի արևելքում տարրական դպրոցի առնվազն ութ աշակերտ խեղդվել է, երբ նրանց նավը շրջվել է լճի վրա: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է հարավաֆրիկյան SABC ռադիոկայանը։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին Վոլտա լճում, որն աշխարհի ամենամեծ ներալիքային ջրամբարն է և գտնվում է համանուն գետի վրա, նշում է ռադիոկայանը։ Նավում եղել է 20 աշակերտ՝ հինգից 12 տարեկան։ Անհայտ պատճառներով նավը շրջվել է։ 12 դպրոցականներ կարողացել են ափ դուրս գալ: