Գիտնականները պարզել են, որ վտանգավոր վիրուսը կարող է ոչնչացնել հազվագյուտ սև կարապին
Քվինսլենդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավստրալական սև կարապի յուրահատուկ գենետիկան այս տեսակին խոցելի է դարձնում վիրուսային հիվանդությունների, այդ թվում՝ թռչնագրիպի նկատմամբ։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը հրապարակված է Genome Biology ամսագրում:
Սև կարապի գենոմի վերլուծությունը ցույց է տվել, որ այս տեսակին բացակայում են որոշ գեներ, որոնք օգնում են այլ վայրի ջրային թռչուններին պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ: Դրան նպաստեց կենդանիների աշխարհագրական մեկուսացումը. սահմանափակ ազդեցությունը պաթոգեններին, որոնք սովորաբար հանդիպում են աշխարհի այլ մասերում, հանգեցնում է իմունային բազմազանության նվազմանը:
Ինչպես նշել են գիտնականները, ի տարբերություն, օրինակ, մալարդի, սև կարապները չափազանց զգայուն են HPAI թռչնագրիպի նկատմամբ և կարող են սատկել դրանից երեք օրվա ընթացքում։ Ավստրալիայում այս պահին վիրուս չկա, սակայն այն Ասիայից արդեն տարածվել է Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա և Հարավային Ամերիկա։
Երբ այն առաջին անգամ մտավ Չիլի և Պերու, հազարավոր վայրի ծովային թռչուններ ոչնչացան: Հետազոտության արդյունքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ գիտնականներն ու ակտիվիստներն ավելի լավ կկարողանան պաշտպանել ոչ միայն սև կարապին, այլև աշխարհի այլ խոցելի տեսակներին: