Եթե ես լիենի Մանչեսթեր Յունայթեդը, վաղը 100 միլիոն ֆունտ կվճարեի նրա տրանսֆերի համար․ Մերսոն
Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է պայմանագիր կնքի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ:
«Եթե ես լինեի «Մանչեսթեր Յունայթեդը», վաղը 100 միլիոն ֆունտ կվճարեի հաձակվող Հարի Քեյնի համար:
Եթե «Յունայթեդը» ցանկանում է, որ ակումբը հավակնի լիգայի տիտղոսին, նրանք պետք է պայմանագիր կնքեն այս խաղացողի հետ»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Football Talk-ը:
Քեյնի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել ներկայիս ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։
Աղբյուր ArmSport.am