Նապոլիի վրացի կիսապաշտպանը միացել է մարզումներին
«Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան վերադարձել է մարզումներին։ Հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Կվարացխելիան սկսել է անհատական մարզումները։ Վրացի խաղացողը հիվանդության պատճառով բաց է թողել Իտալիայի Սերիայի 19-րդ տուրի «Սալերնիտանայի» դեմ հանդիպումը։ Հանդիպումը կայացավ հունվարի 21-ին և ավարտվեց «Նապոլիի» հաղթանակով (2:0):
Նեապոլյան ակումբի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտնել է, որ խաղացողը ջերմություն է ունեցել։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը Ա Սերիայում 15 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Նապոլին» 18 խաղից 47 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: