Կցանկանամ, որ Մեսսին մասնակցի ԱԱ-2026-ին. Սկալոնի
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է Լիոնել Մեսսիի դերի մասին Արգենտինայի հավաքականում:
«Նա ֆուտբոլային լիդեր է, եւ երբ նա խոսում է, ասում է միայն ճիշտ խոսքերը: Եվ ես երբեք չեմ տեսել, որ մեկ ուրիշը խաղընկերներին ասի այն, ինչ ասում է նա: Սա անհավատալի է: Ես կարող եմ ասել, բայց դուք պետք է զգաք դա: Այն, ինչ նա փոխանցում է խաղընկերներին: Նա ուրախ է խաղադաշտում և ազգային հավաքականում: Տարիքը խոչընդոտ է բոլորի համար, ներառյալ նրա համար, բայց, իհարկե, ես կցանկանայի, որ նա մասնակցի աշխարհի 2026 թվականի առաջնությանը», -Սկալոնիի խոսքերն է մեջբերում TYC Sports-ը:
2022 թ. Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Արգենտինայի թիմը, որը եզրափակիչում հաղթեց Ֆրանսիային (3: 3, 11 մետրանոցներով `4: 2):
Այս մրցաշարում Մեսսին մասնակցեց 7 խաղի, խփելով 7 գոլ:
Աղբյուր ArmSport.am