Սանտուշը գլխավորեց Լեհաստանի հավաքականը․ պաշտոնական
Պորտուգալացի մասնագետ Ֆերնանդու Սանտուշը նշանակվել է Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Սանտուշի նախկին աշխատավայրը եղել է Պորտուգալիայի հավաքականը, որը նրա գլխավորությամբ հաղթել է 2016 թվականի Եվրոպայի առաջնությունը և 2019 թվականի Ազգերի լիգան։
Լեհաստանի հավաքականի հետ 68-ամյա Սանտուշի պայմանագիրը նախատեսված է մինչև Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը՝ 2024 թվականը։
Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում պայմանագիրն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս երկու տարով։