Կեսյեն չի հեռանա. Չավի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն կմնա իսպանական թիմում։
«Ես երբեք չեմ մտածել նրա՝ թիմից հեռանալու մասին։ Ինձ դուր է գալիս նրա խաղն ու նա կարևոր խաղացող է թիմի համար»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս մրցաշրջանում Կեսյեն բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։