ԱՄՆ-ն սպառնացել է ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա իրանական նավթի գնման համար
Եթե Չինաստանը շարունակի մեծ քանակությամբ նավթ գնել Իրանից, ԱՄՆ իշխանություններն իրենց իրավունք կվերապահեն ուժեղացնել ճնշումը Պեկինի հանդեպ։ Չինաստանի և Իրանի միջև առևտրային կապերի ավելացումը հակասում է Թեհրանի դեմ նոր սահմանափակումներ մտցնելու Վաշինգտոնի պլաններին, որոնք ուղղված են հանրապետության միջուկային ծրագրի զսպմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի Իրանի հարցով հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլիի համապատասխան հայտարարությունը:
«Բանակցությունները, որոնք ուղղված են Պեկինին նման գնումներից հետ պահելուն, կուժեղացվեն: Իրանական նավթի արտահանման ավելացումը մեզ չի գոհացնում։ Կարո՞ղ ենք ապահովել, որ մեր պատժամիջոցներն անթերի պահպանվեն»,-ասել է Մալլին։