Բարսելոնան այս պահի դրությամբ չի կարող նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» չի կարողանա ուժեղացնել կազմը։
Պատճառն այն է, որ կատալոնացիները նորեկներին չեն կարող գրանցել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների համաձայն։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Marca-ն։
Վերջերս ակումբը լքեց վինգեր Մեմֆիս Դեպայը, գումարած՝ Ժերար Պիկեն ավելի վաղ հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: Ակումբի աշխատավարձերի բյուջեն կրճատվել է, բայց և այնպես, վերը նշված ֆուտբոլիստների հեռանալը բավարար չէ նորեկների հետ պայմանագիր կնքելու համար:
Ավելի վաղ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ կցանկանար նոր հարձակվող ձեռք բերել այն բանից հետո, երբ թիմը լքեց Մեմֆիս Դեպայը։ Հոլանդացին տեղափոխվեց «Ատլետիկո»: