Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը
Ինդոնեզիայում սկսվել է Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքումը, որը գտնվում է Սունդա նեղուցում՝ Ճավա և Սումատրա կղզիների միջև, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ինդոնեզական ANTARA գործակալությունը։
Երկուշաբթի առավոտից հրաբուխը ութ անգամ ժայթքել է, հունվարի 24-ին հրաբխային մոխրի սյունը բարձրացել է մոտ երկու կիլոմետր բարձրության և ձգվել նեղուցի վրա։ Տեղի բնակչությանն արգելվել է հրաբխին մոտենալ հինգ կիլոմետրից ավելի մոտ։
Տրվել է ժայթքմանը վտանգավորության չորս մակարդակներից երրորդը՝ ըստ Ինդոնեզիայում ընդունված համակարգի։
Վերջին անգամ Անակ-Կրակատաուն ժայթքել է 2018 թվականի վերջին։ Ժայթքումը հանգեցրել է սողանքի և ցունամիի, որի հետևանքով զոհվել է առնվազն 429, անհետ կորել՝ ավելի քան 150 մարդ: