Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Տաշքենդ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստանի մայրաքաղաք, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայրամովն այցի շրջանակներում մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 26-րդ նիստին:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախարարի երկկողմ հանդիպումներ։