Մանչեսթեր Սիթին նորեկ ունի․ պաշտոնական
«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է ստորագրել «Վելես Սարսֆիլդի» արգենտինացի կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեի հետ։
Այդ մասին հայտնում է Պրեմիեր լիգայի ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է 5,5 տարով։
20-ամյա ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է «Վելես Սարսֆիլդում» 2022 թվականի մարտին և այդ ժամանակից ի վեր անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Պերոնեն նաև Արգենտինայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում խաղալու փորձ ունի: