Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Մեծ հրդեհ է բռնկվել Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, հայտնում է EurAsia Daily-ն, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։
Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ չորս մարդ տարհանվել է, ևս երկուսը՝ հոսպիտալացվել։
Ներկայում տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցու ներսում գտնվող ևս երկու հոգու ճակատագրի մասին։
Տեղում հրշեջների և փրկարարական ջոկատի աշխատանքը շարունակվում է։