ՊՍԺ-ում վստահ են, որ Մեսսին կմնա թիմում
ՊՍԺ-ն դեռ վստահ է, որ հարձակվող Լիոնել Մեսսին կհամաձայնի ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը: Ինչպես հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը, ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստին մեկ տարով առաջարկ անել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Բացի այդ, Մեսսին գործող պայմանագրի երկարաձգման տարբերակ ունի մեկ տարով:
Ակումբը դեռ շատ լավատես է, որ Մեսսին կմնա թիմում։ Բանակցությունները սկսվել են միայն հունվար ամսին, այն բանից հետո, երբ խաղացողը վերադարձել է աշխարհի առաջնությունից, ինչպես ի սկզբանե նախատեսված էր:
Աղբյուր ArmSport.am