Սանկտ Պետերբուրգը մեծ ծրագրեր է սկսում Հայաստանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգի կառավարությունում օրերս ստորագրվել է Երևանում գործարար֊տեղեկատվական կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիրը։ Նորաստեղծ կենտրոնը Պետերբուրգի կառավարության կողմից համակարգելու է Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև համագործակցությունը՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և կրթամշակութային ոլորտներում։
Միաժամանակ, գործարար֊տեղեկատվական կենտրոնը իրականացնելու է Պետերբուրգի հայ համայնքի լոբբինգը` նրանց հուզող հարցերը ներկայացնելով Պետերբուրգի կառավարությանը։ Նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի որոշմամբ Սանկտ Պետերբուրգի գործարար֊տեղեկատվական կենտրոնի ղեկավար է նշանակվել նահանգապետի խորհրդական Վահրամ Բարսեղյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: