ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման հարցի քննարկումը տեղի կունենա հինգշաբթի․ News.am
ԵԽԽՎ–ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետեւանքների շուրջ հարցը քննարկվելու է հունվարի 26–ին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԽԽՎ-ն որոշել է այս նստաշրջանի օրակարգում քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետեւանքների հարցը։
Նշենք՝ դեկտեմբերից 12–ից, ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Արցախում հումանիտար ճգնաժամ է։