«Միսս Տիեզերք 2022»-ի հաղթողը խոստովանել է, որ մրցույթի եզրափակչից առաջ երկու շաբաթ չի լվացել մազերը
«Միսս Տիեզերք 2022»-ի հաղթող Ռ'Բոննի Գաբրիելն ասել է, որ երկու շաբաթ չի լվացել իր մազերը մինչև մրցույթի եզրափակիչին մասնակցելը, որն անցկացվել է ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում։ Այս մասին հայտնում է Insider-ը։
28-ամյա Գաբրիելը բացատրել է, որ խուսափում էր ամենօրյա ցնցուղներից՝ արևայրուքը պահպանելու համար։ Նա միտումնավոր չի լվացել մազերը՝ մազերի մեջ լաք կուտակելով, ինչը նրան թույլ է տվել ընդգծել գանգուրների գեղեցկությունը։ Մոդելը վստահ է, որ որքան կեղտոտ են եղել իր մազերը, այնքան մաքուր ու ընդգծված են երևացել։
«Մարդիկ կարծում են, որ դա զվարճալի է, քանի որ մենք գեղեցիկ և թարմ տեսք ունենք բեմում: Բայց իրականում մինչև եզրափակիչ դուրս եկա, ինձ սարսափելի կեղտոտ էի զգում»,- ընդգծել է նա: Հաղթողը նշել է, որ դեռ չի լվացել մազերը։
Միաժամանակ Միսս Տիեզերքը նշել է, որ առանց անրաժեշտության մազերի լաք չի օգտագործում։