Ալեն Սիմոնյանը ողջունել է ԵՄ-ի՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը
Հայաստանի խորհրդարանը ողջունում է Եվրամիության՝ Հայաստան քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու որոշումը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, երկարաժամկետ խաղաղության և վստահության ամրապնդման գործում»,- գրել է օրենսդիրի ղեկավարը:
Ավելի վաղ ԵՄ խորհուրդը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում երկամյա ժամկետով ԵՄ քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին: