ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ընդդիմադիր անդամները հանդիպել են Դունյա Միյատովիչին
Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամներ, Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը հանդիպել են Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Մամիջանյանն ասաց, որ հանդիպմանը իրենք բարձրաձայնել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, ներկայացրել են Արցախում տիրող սոցիալական իրավիճակը: