ՄԻՊ-ը հրաժարական է տվել
Մենք այսօր գրել էինք, որ շուրջ մեկ շաբաթ է՝ մենք լուրեր էինք ստանում, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Մեր հարցին ի պատասխան՝ անցած շաբաթ ՄԻՊ խոսնակ Ամալյա Մարգարյանը հերքել էր այդ փաստը՝ նշելով, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
Առավոտյան տեղեկացել էինք, որ ՄԻՊ-ը պատրաստվում է հրաժարական տալ։ «Հրապարակի» տեղեկությունների համաձայն՝ նրա դիմումը ուղարկվել է ԱԺ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ Գրիգորյանի դիմումն արդեն ստացել են։
Մեր աղբյուրը նշում է,որ Գրիգորյանին պատրաստվում են գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ։