Թուրքիայում ընտրությունները կկայանան մայիսի 14-ին. Էրդողան
Թուրքիայում ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին, կիրակի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Դուք կքվեարկեք մայիսի 14-ի ընտրություններում»,- ասել է Էրդողանը Բուրսայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
Իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները ստեղծել են «Ժողովրդական դաշինք». թուրք ազգայնականների առաջնորդ Բահչելին հայտարարել է, որ նախգահ Էրդողանը լինելու է դաշինքի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ընդդիմությունը դեռ թեկնածու չի ներկայացրել, սակայն ծրագրում է դա անել փետրվարին։