Զելենսկին խոստովանել է, որ արևմտյան տանկերի մատակարարումը չի փոխի իրավիճակը
Մի քանի տասնյակ արևմտյան տանկերի մատակարարումն Ուկրաինային չի կարող հիմնովին փոխել իրավիճակը։ Այս մասին ARD-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Երբ մեր դեմ հազարավոր տանկեր ունեցող ռուսական բանակն է, ոչ մի երկիր 10, 20, 50 տանկ տալու որոշմամբ չի լուծում խնդիրը»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ արևմտյան ռազմական տեխնիկայի մատակարարումն ուղղված է Ուկրաինայի զինված ուժերին «մոտիվացնելուն»։