Գերմանիայի՝ Ուկրաինային տանկեր չուղարկելը կապված է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների ագրեսիայի հետ. New York Times
New York Times-ի սյունակագիրներ Սթիվեն Էրլանջերին և Էրիկա Սոլոմոնն իրենց հոդվածում նշում են, որ Ուկրաինային տանկեր մատակարարելու հարցում Գերմանիայի ակնհայտ դժկամությունը բխում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների ագրեսիայի պատմությունից:
Լրագրողները նշել են, որ այդ աղետալի իրադարձությունները չեն մոռացվել Գերմանիայում, և հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս գերմանացիների՝ տանկեր մատակարարելու դժկամությունը։
«Գերմանիայի դժկամությունն այստեղ կարելի է ամփոփել մեկ բառով, դա «պատմություն» է։ Գերմանացիները ցանկանում են ընկալվել որպես գործընկեր, ոչ թե ագրեսոր, և հատկապես զգայուն են զենքի առաքումների նկատմամբ այն տարածաշրջաններ, որտեղ պատմականորեն գերմանական զենքն օգտագործվել է միլիոնավոր մարդկանց սպանելու համար», - ավելացրել է Գերմանիայի հարցերով ամերիկյան խորհրդի նախագահ Սթիվեն Սոկոլը:
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չէր բացառել, որ Բեռլինը շուտով կորոշի Ուկրաինային Leopard տանկերի մատակարարման հարցը։ Մինչ այս Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը հերքել էր այն տեղեկությունը, թե Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ամերիկյան Abrams տանկերի մատակարարումը Կիև ԱՄՆ-ի կողմից որպես գերմանական Leopard տանկերը Ուկրաինա տեղափոխելու նախապայման է անվանել։