Իբրահիմովիչը, հնարավոր է, այս ամառ ավարտի կարիերան
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վերականգնվում է խաչաձև կապանների վիրահատությունից հետո, կարող է ավարտել իր խաղային կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
2022 թվականի մայիսին Իբրահիմովիչը ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել, ինչի պատճառով նա դեռ խաղադաշտ դուրս չի եկել այս մրցաշրջանում։
Սպասվում է, որ 41-ամյա շվեդ ֆուտբոլիստը բաց կթողնի «Միլանի»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ հանդիպումները։
Հավանականություն կա, որ այս ամառ Իբրահիմովիչը կկախի խաղակոշիկները մեխից, բայց կմնա «Միլանում»՝ որպես ակումբի դեսպան: