Նեթանյահուն պաշտոնանկ է արել իր գլխավոր դաշնակցին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գերագույն դատարանի որոշման պատճառով աշխատանքից ազատել է ՆԳՆ և Առողջապահության նախարարության ղեկավար, իր գլխավոր դաշնակից Արյե Դերիին։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի երեքշաբթի՝ հունվարի 24-ից։ Դերիի դատավճռի պատճառը նրա բազմաթիվ դատվածություններն են եղել, որոնց պատճառով նա չի կարող շարունակել զբաղեցնել պետական բարձր պաշտոններ։
«Ծանր սրտով, մեծ ափսոսանքով և ամենավատ զգացմունքներով ստիպված եմ Ձեզ հեռացնել նախարարական պաշտոնից»,- այս խոսքերով է դիմել Նեթանյահուն Դերիին։
Դերիի խոսքով՝ ինքը սպասում էր իրադարձությունների նման զարգացում, սակայն ոչինչ իրեն չի ստիպի հրաժարվել քաղաքական գործունեությունից։